ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանի խաղաղության ջրամբարները

Էրդողանի խաղաղության ջրամբարները
12.11.2025 | 12:39

Տարիներ առաջ, երբ Թուրքիան Տիգրիսի և Եփրատի վրա ջրմաբարներ էր կառուցում, պնդում էր, որ այդ ջրամբարները տարածաշրջանում ջրային ռեսուրսների պահպանման համար են։

Իսկ երբ տարածաշրջանում երաշտ է՝ Էրդողանն առաջարկում է թուրքական միրգ և բանջարեղեն տարածաշրջանի ժողովրդին․․․

Իրաքի հարավի ֆերմերները, որոշել են բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ